Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինքներս մեզ ազատենք գերու կարգավիճակից

Ինքներս մեզ ազատենք գերու կարգավիճակից
28.12.2024 | 12:16

Կոնկրետ գերի ենք ընկել սրանց ձեռքը, դրա համար նախ ինքներս մեզ պիտի ազատենք մեր տներում գերու կարգավիճակից, ապա մտածենք Բաքվի գերիների մասին: Առանց առաջինի երկրորդն անհնար է:

Եթե անկեղծ՝ չեմ ուզում նոր տարին գա, վախենում եմ վատից վատագույնը այս ընթացքից: Չեմ ուզում տոնել ևս մեկ տարի, որը ազգիս ու պետությանս համար ավելի վատը պիտի լինի, քան՝ նախորդ տարին:

Վատատես չեմ, բայց սարսաղ երջանիկ ապուշ էլ չեմ: Հա, ու ես այս իրականության շրջանակներում նորմալ եմ համարում իմ մտքի վիճակը, ոչ թե նրանցը, ովքեր ասում են՝ դե կյանքը շարունակվում է, ի՞նչ կարող ենք անել: Չի՛ շարունակվում: Պատրանք է այդ միտքը: Կյանքը կանգ է առել մեզ համար այն օրից, երբ թույլ տվեցինք Արցախը հանձնող թշնամուն մնալ մեր իշախնության ղեկին:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2994

Մեկնաբանություններ